Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ՊՆ ղեկավարերի նիստը

Այսօր՝ մայիսի 26-ին, Մոսկվակում կայացել է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ: Նիստին ընդունվել է 2018-ի համար նախատեսված զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Համատեղ միջոցառումների պլանը ներառում է հրամանատարաշտաբային վարժանքներ, ուսումնամեթոդաբանական հավաքներ, դաշտային մարզումների և ռազմական հմտությունների մրցումներ, ուսումնական օլիմպիադաներ ևն:

ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ Մոսկվայում. 05/26/2017

ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ Մոսկվայում. 05/26/2017

Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու համար Մոսկվա էր մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզենեկստանի պաշտպանության նախարարները, Ղրղզստանի ԳՇ պետը և Թուրքմենստանի ռազմական կցորդը:

Քննարկվել են նաև ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի պատրաստության հարցերով ավելի սերտ համագործակցության հարցեր: Նիստին ընդունվել է նաև ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգի ֆինանսավորման վերաբերյալ նախագիծը:

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն նշել է, որ հաջորդ նիստը կայանալու է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշամբեում այս տարվա նոյեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *