Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որ ամիսներին են անցկացվելու զորակոչն ու զորացրումը:
Ավելի վաղ, հիշեցնենք, 2017 թվականի ամառային զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Այդ հրամանագրի համաձայն՝ զորակոչն անցկացվելու է մայիս-հուլիս ամիսներին, զորացրումը՝ հունիս-հուլիս ամիսներին: