Ի պատասխան Արցախի զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: Այս մասին նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ պատասխան գործողությունների արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:
Կից հրապարակված տեսագրության մեջ նշվում է, որ հայկական ուժերը թիրախավորել են հակառակորդի զինուժի ՌԷՊ կայան, ինչպես նաև «ՕՍԱ» ՀՕՊ համակարգի հրթիռների տեղափոխման-լիցքավորման մեքենա: