Ադրբեջանում ներկայացրել են իտալական ուսումնամարտական նոր ինքնաթիռ

Այսօր՝ մայիսի 10-ին, Ադրբեջանում կայացել է իտալական Leonardo Aircraft ընկերության ուսումնամարտական M-346 ինքնաթիռի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Շնորհանդեսին մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովը:  Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ ինքնաթիռի ձեռքբերման մասին որևէ խոսք չկա:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը M-346 ուսումնամարտական ինքնաթիռի ղեկին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը M-346 ուսումնամարտական ինքնաթիռի ղեկին

M-346-ը երկտեղանի ուսումնական ինքնաթիռ է և նախատեսված է ապագա օդաչուների գործնական պարապմունքների համար: Ինքնաթիռները գտնվում են նաև Իտալիայի, Սինգապուրի, Լեհաստանի և Իսրայելի սպառազինության մեջ:

Թռիչքի առավելագույն բարձրությունը մոտ 14 կմ է, առավելագույն արագությունը՝ 1060 կմ/ժ, ուղղահայաց թռիչքի արագությունը՝ 112 մ/վ:

Ադրբեջանում ներկայացված M-346 ուսումնամարտական ինքնաթիռ

Ադրբեջանում ներկայացված M-346 ուսումնամարտական ինքնաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *