Սիրիայում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը հասնում է գրեթե 1500-ի

Սիրիայում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը ավելացել է՝ հասնելով մինչև 1495-ի: Մեկ օրվա ընթացքում  հրադադարին միացել է 3 բնակավայր: Շարունակվում են բանակցությունները Հալեպի, Դամասկոսի, Համայի և Հոմսի համար:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Ըստ Սիրիայի իշխանությունների և զինյալ խմբավորումների միջև կնքված համաձայնության՝ Սիրիայում հրադադարի ռեժիմին են 3 բնակավայր Իդլիբ և Ալ-Կունեյտրա նահանգներից: Սիրիայի իշխանությունները միևնույն ժամանակ շարունակում են բանակցությունները Հալեպ, Դամասկոս, Համա, Հոմս նահագների ընդդիմադիր, զինյալ խմբավորումների հետ զենքը վայր դնելու և հրադադարի ռեժիմին միանալու համար:

Միևնույն ժամանակ մինչև այժմ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարին միանալու որոշում է ընդունել 218 զինյալ խմբավորում:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի կառավարության և բանակցություններին ներգրավված ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները ստորագրել են Սիրիայում «ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ ստեղծելու մասին համաձայնագիր: Համաձայնագրի կատարման երաշխավորի դերը ստանձնել են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Բացի մայիսի 4-ի հանդիպումը, Աստանայում Սիրիայի ճգնաժամի հարցով անցկացվել է ևս 3 հանդիպում՝ հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին և մարտի 14-16-ը:

Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ 2016-ի դեկտեմբերի վերջին հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ»  ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև այն խմբավորումների վրա, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *