Սիրիայում սպանվել է ՌԴ ԶՈւ փոխգնդապետ

Մայիսի 2-ին Սիրիայի տարածքում զինյալների դիպուկահարի կրակոցից մահացել է ՌԴ ԶՈւ զինծառայող, փոխգնդապետ Ալեքսեյ Բուչելնիկովը։ Զինծառայողը, ըստ ռուսաստանյան կողմի տարածած հաղորդագրության, Սիրիա էր ուղարկվել որպես ռազմական խորհրդական։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալության կայքը։

Փոխգնդապետ Բոչելնիկովը զբաղվում էր Սիրիայի կառավարական ուժերի հրետանավորների պատրաստությամբ։ Սպանվել է պարտականությունները իրականացնելիս՝ սիրիական ուժերին հրետանավորներին ուսուցանելու ժամանակ։

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ ղեկավարման վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը նշել էր, որ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները Սիրիայում զբաղված են կառավարական ուժերի ստորաբաժանումների ուսուցանման աշխատանքնեով։ Բացի այդ, ՌԴ ԶՈւ զինծառայողները նաև հավաքում և տրամադրում են հետախուզական տվյալներ։

Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվել է 2015 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ավելի ակտիվ ներգրավված են ՌԴ օդատիրեզերական ուժերը, սակայն ցամաքային ստորաբաժանումներ ևս կան։

Ըստ ռուսաստանյան կոմղի տվյալների՝ մինչ օրս Սիրիայում զոհվել է ՌԴ ԶՈւ առնվազն 32 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *