Թուրքիայի ԱԱԽ-ն քննարկելու է «արտակարգ դրությունը» կրկին երկարաձգելու հարցը

Ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո երկրի նախագահի գլխավորությամբ անցկացվելու է ազգային անվանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է նաև Թուրքիայում «արտակարգ դրությունը» ևս մեկ անգամ երկարաձգելու հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Ազգային անվտանգության խորհրդի, իսկ այնուհետև նաև նախարարների խորհրդի նիստը անցկացվելու է այսօր՝ ապրիլի 17-ի երեկոյան: Նիստերին քննարկելու են հետընտրական շրջանում երկրում տեղի ունեցող գործընթացները:

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիկլին հայտարարել է, որ «արտակարգ դրությունը» երկարաձգելու հարցը քննարկվելու է ԱԱԽ-ում: Իսկ եթե նախարարների խորհուրդն էլ ընդունի նման որոշում, ապա «արտակարգ դրության» ժամկետը կերկարաձգվի:

Ներկայում գործող «արտակարգ դրության» ժամկետը լրանալու է ապրիլի 19-ին: Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրում ցանկացած տեսակի խռովություն կանխելու համար հնարավոր է երկրի իշխանությունները «արտակարգ դրությունը» երկարաձգելու որոշում ընդունեն, որպեսզի հնարավորինս խոսափեն հետընտրական շրջանում բողոքներից, ցույցերից, խռովություններից:

Ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեում, նախնական տվյալներով, ընդունվել է իշխող կուսակցության առաջարկած փաթեթը:

Թուրքիայի 2017 թ. սահմանադրական փոփոխությունների վիճակագրությունը

Թուրքիայի 2017 թ. սահմանադրական փոփոխությունների վիճակագրությունը

Թուրքիայում 3-րդ անգամ «արտակարգ դրության» երկարաձգման պայմաններում, ժամկետը կհասնի մինչև հուլիսի 20: Այսինքն երկարաձգման դեպքում Թուրքիայում 1 տարի շարունակ «արտակարգ իրավիճակ» հաստատված կլինի:

Մինչ այս՝ 2017-ի հունվարի 3-ին, Թուրքիայի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում 2016-ի հուլիսին հաստատված «արտակարգ դրություն» հունվարի 19-ից սկսած ևս 3 ամսով երկարաձգելու մասին: Մինչ այդ, ևս 3 ամսով երկարաձգվել էր հոկտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Բացի այն, որ Թուրքիայի իշխանությունները սկսեցին երկրի զինված ուժերը համալրել իրենց հավատարիմ, իսլամամետ տարրերով, նրանք կարողացան նաև երկրի քաղաքական կյանքում խոշոր փոփոխություն իրականացնել՝ խոհրդարանական տիպի ղեկավարումից անցում կատարելով նախագահական տիպի հանրապետության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *