Թուրքիան կորցրել է 2 զինծառայող, վիրավորվել է ևս 12 ուժային

Ապրիլի 16-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռնականետով կրակել են Թուրքիայի ուժայինների ուղղությամբ, վիրավորվել է 3 զինծառայող և 1 «գյուղական պահապան»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Վիրավորներին տեղափոխել են Հաքքարիի նահանգային հիվանդանոց: Քրդական կառույցի զինյալների դեմ գործողություններ են ձեռնարկվել:

Նույն օրը Հաքքարի նահանգում` Հաքքարի-Շրնաք ավտոճանապարհի վրա շրջվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայողների տեղափոխող ռազմական մեքենա, վիրավորվել է 8 զինծառայող:

Բացի այդ, ապրիլի 15-ին Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի դեմ լեռներում իրականացվող գործողությունների ժամանակ Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող ընկել են բարձրունքից: 2 զինծառայող մահացել է, մեկը՝ վիրավորվել: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին: Դրանց հիմնական նպատակը Թուրքիայի սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին և հետընտրական շրջանում ցանկացած տեսակի խռովություն կանխելն է:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *