Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի 54 զինծառայող մեկնել է Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն իրականացնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ գումարտակի զինծառայողները մեկնել են Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու
Աֆղանստանում ներկայում առաքելությանը մասնակցում է Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, այդ թվում՝ 2-ական ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի ծառայող:
Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը ներգրավված են 2002 թվականի նոյեմբերից: Ներկայում Ադրբեջանն այլ տեղերում խաղաղապահ առաքելությունների չի մասնակցում:
Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող: