Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը զբաղվում են բրազիլական արտադրության А-29 Super Tucano ինքնաթիռների համար Լիբանանի ԶՈւ օդաչուների պատրաստությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական Janes ռազմական հանդեսը՝ հղում անելով ԱՄՆ օդուժին:
Ավելի վաղ՝ մարտի 22-ին, լիբանանացի օդաչուները, որոնք ներգարվված են եղել ԱՄՆ օդուժի 81-րդ մարտական ավիացիոն էսկադրիլիայի կազմում, կատարել են առաջին թռիչքը ԱՄՆ Մուդի ավիաբազայում:
Համաձայն 81-րդ էսկադրիլիայի հրամանատարի՝ այժմ Միացյալ Նահանգներում պատրաստություն է անցնում լիբանանցի 12 օդաչու և տեխնիկական սպարակման 20 աշխատակից: Նրանց պատրաստությունը համապատասխանելու է Աֆղանստանի ԶՈւ օդաչուների պատրաստությանը (Աֆղանստանի սպառազինությունունում ևս առկա են А-29 գրոհիչներ):
Հիշեցնենք, որ Լիբանանի զինված ուժերին 6 միավոր А-29 Super Tucano թեթև գրոհիչների վաճառքի մասին պայմանագիրը կնքվել է 2015-ին, գրոհիչների առաքումը Լիբանան ավարտվելու է 2019-ին:
А-29 գրոհիչը թեթև տուրբոպտուտակային շարժիչով ինքնաթիռ է, որն ի սկզբանե նախագծվել է որպես ուսումնական ինքնաթիռ, բայց հետագայում այն վերաձևափոխվել է հարվածներ հասցնելու համար: