Ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է ավելի քան 1200 դաղստանցի

Ռուսաստանի սահմաններից դուրս անօրինական զինված խմբավորումների կազմում կռվում է ավելի քան 1200 դաղստանցի։ Միայն 2016 թվականին Ռուսաստանի (Դաղստանի) ուժային կառույցներին հաջողվել է կանխել 38 դաղստանցու մեկնումը Սիրիա։ Այս մասին հայտարարել է Դաղստանի ներքին գործերի նախարար Աբդուռաշիդ Մագոմեդովը։ Մարտի 30-ի փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ Մագոմեդովի՝ 2016 թվականին զինյալների «քնած» բջիջներ են բացահայտվել Կասպիիյսկ, Դերբենտ, Խասավյուրտ, Մախաչկալա քաղաքներում։

Նմանատիպ վերջին բացահայտման ժամանակ ձերբակալվել է 6 հոգի։ Ներկայումս Դաղստանում հաշվվում է մինչև 30 ընդհատակյա խմբավորում։

Դաղստանի զինյալներ

Դաղստանի զինյալներ

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է Ռուսաստանի մոտ 2000-2500 քաղաքացի։

Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվում է Ռուսաստանի շուրջ 4000 քաղաքացի: 2016-ի հուլիսին էլ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ մոտ 10000 ՌԴ քաղաքացի է կռվում Սիրիայում:

Բացի այդ, ICCT կենտրոնի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  մահապարտ-ահաբեկիչները թվաքանակը 2015-2016թթ ընթացքում կազմել է 13 մարդ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչների թվում ամենաշատ մարդիկ Տաջիկստանի քաղաքացիներն են

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչների թվում ամենաշատ մարդիկ Տաջիկստանի քաղաքացիներն են

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *