Իսրայելապաղեստինյան հակամարտություն. հաշտությո՞ւն, թե՞ պատերազմ

Իսրայելական ու պաղեստինյան ուժերի միջև վերջին հինգ օրերին տեղի ուենցած զինված բախումների հետևանքով նվազագույնը 73 պաղեստինցի և երեք իսրայելցի է զոհվել:

Պաղեստինյան «Մաան» գործակալությունը հայտնում է, որ կողմերի միջև հաշտության հաստատման վերաբերյալ Կահիրեում ընթացող բանակցությունները «վճռական փուլում» են, սակայն Գազայի հատվածում կրակի դադարեցման պայմանավորվածություն առայժմ ձեռք չի բերվել և հայտնի չէ՝ արդյո՞ք կողմերը հաշտության եզրեր կգտնեն, թե իսրայելական գործողությունը կվերաճի ցամաքային, օդային և ծովային լայնածավալ պատերազմի:

Հաղորդվում է նաև, որ բանակցություններում իսրայելական կողմն ընդունել է որոշ պայմաններ, որոնք նախկինում անընդունելի էին, սակայն առաջիկա օրերին հաշտության հավանականությունը բավականին քիչ է:

«Մաանի» փոխանցմամբ՝ Պաղեստինը պահանջում է, որ իսրայելական կողմը ոչ միայն դադարեցնի Գազայի ուղղությամբ հարձակումը, հրաժարվի պաղեստինյան խմբավորումների ղեկավարների և ձկնորսների դեմ իրականացվող գործողություններից, այլև դադարեցնի շրջափակումը:

Ըստ գործակալության, բանակցությունների սկզբում Իսրայելին հաջողվել է 15 տարի ժամկետով հաշտության, Գազայի հատված զենքի մատակարարումների, հրթիռային գնդակոծությունների, զինծառայողների դեմ հարձակումների դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերել:

Իսրայելն առաջարկում է Եգիպտոսի հետ Գազայի սահմանի երկայնքով դադարեցնել շրջափակումը՝ իսրայելական անցակետերի աշխատանքներն անփոփոխ թողնելու և համատեղ անցակետ (Ռաֆախ) ունենալու պայմանով: Բանակցությունների ընթացքում իսրայելական կողմը չի համաձայնել ՀԱՄԱՍ-ը զինաթափելու առաջարկին:

Աղբյուր՝ http://ria.ru/asia/20121119/911231817.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *