Վրաստանի ԶՈւ խաղաղապահների հերթական վաշտը մեկնել է Աֆղանստան

Հունվարի 12-ին Աֆղանստան են ուղևորվել Վրաստանի ԶՈւ խաղաղապահների հերթական վաշտը: Վաշտի ծառայությունն անցնելու է Մազարի-Շարիֆի «Մարմալ» ռազմաբազայում, «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի վաշտի զինծառայողները մեկնում են Աֆղանստան

Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի վաշտի զինծառայողները մեկնում են Աֆղանստան

Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի վաշտի զինծառայողներին օդանավակայան է ուղեկցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

1-ին բրիգադի զինծառայողները փոխարինելու են Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի վաշտին: Ծառայությունն անցկացվելու է Գերմանիայի հրամատարության ներքո:

Նշենք, որ Վրաստանը ակտիվ մասնակցություն է ունենում «Վճռական աջակցություն» միջազգային առաքելությանը: Այս պահին Աֆղանստանում ծառայում է շուրջ 900 վրաստանցի զինծառայող:

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Նշենք, որ հայաստանցի խաղաղապահները նույնպես մասնակցում են միջազգային առաքելությանը 126-131 հոգանոց կազմով: Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում ծառայություն են իրականացնում երկրի հյուսիսային հատվածում:

Հիշեցնենք, որ «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *