Կվերանայվի զինվորական ծառայության պիտանիությունը բացառող հիվանդությունների ցանկը

Առողջ քաղաքացու՝ ինչ-որ հիմնավորումներով բանակից չխուսափելու համար պետք է ընթացակարգային փոփոխություններ կատարել, վերանայել բժշկական զննության համակարգը և հիվանդությունների թիվը, որով հնարավորություն է տրվում խուսափել զինվորական ծառայությունից: Այս մասին «Ռ-էվոլյուցիա» հաղորդման 27.11.2016-ի թողարկման ընթացքում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքերով՝ խնդիրը փորձագիտական բժշկության թուլության մեջ է, չկա մասնագիտորեն պատրաստված ռազմափորձագիտական բժշկական կենտրոն, որը հնարավորություն կունենա օբյեկտիվ հետազոտություններով շատ արագ հայտնաբերել նման դեպքերը:

Ըստ նրա՝ նախկինից ժառանգվել է շատ բարդ բազմաստիճան հանձնաժողովների մի համակարգ, որտեղ ասում են՝ փոխադարձ ստուգման մեխանիզմ է դրված, սակայն նախարարը այն համարում է «լղոզված անպատասխանատվության» մեխանիզմ:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ,  նախարարը նույնպես նշել էր, որ հիվանդությունների ցանկը բավականաչափ պիտանի չէ.

«Շատ քիչ հիվանդություններ կան, որոնցով քաղաքացին բացարձակ պիտանի չէ զինված ուժերին, իսկ բանակը պետք է ավելի շատ ջանք դնի և գտնի այն պայմանները, որտեղ սահմանափակ կարողություններով քաղաքացին կարող է իր օգտակար ծառայությունը բերել»:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանն օրինակ է բերել բժիշկներին. ռազմաբժշկական ֆակուլտետը ավարտած բժիշկը, ով ծառայության ընթացքում հիվանդացել է ցուցակում նշված հիվանդություններից մեկով, օրենքի համաձայն զորացրվում է, գնում է քաղաքացիական հիվանդանոցում աշխատում իր կարողությունների առավելագույն չափով: Իսկ իր հիվանդությունից շատ նեղվելու դեպքում բերում է հիվանդաթերթիկ, ստանում համապատասխան օրերը, ապաքինվում և վերադառնում է աշխատանքի:

Ավելացնենք, որ զինվորական ծառայության համար պիտանիությունը բացառող և սահմանափակող հիվանդությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ (Տես Հավելված 1):

Ստորև՝ Վիգեն Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ:

2 responses to “Կվերանայվի զինվորական ծառայության պիտանիությունը բացառող հիվանդությունների ցանկը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *