ՀՀ ԱԺ պատվիրակները մեկնել են Արցախ, այցելել առաջնագիծ

Նոյեմբերի 4-6-ին Արցախ է այցելել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի պատվիրակությունը։ Նոյեմբերի 5-ին պատվիրակությանն ընդունել է Արցախի ղեկավար Բակո Սահակյանը։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։

Բակո Սահակյանն ընդունե է ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի պատվիրակությանը

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանձնաժողովի անդամներն այցելել են նաև զորամասեր և առաջնագծի մարտական դիրքեր։

Ավելի ուշ՝ նոյեմբերի 6-ին, ՊԲ շտաբում պատվիրակությանն ընդունել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, տեղեկացնում է ՊԲ կայքը։

Հանդիպմանը հանձնաժողովականները կիսվել են առաջնագծից ստացած իրենց տպավորություններով՝ նշելով կատարված և ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքների մասին, և վստահեցրել են, որ շփման գծից իրենց ստացած տպավորություններն անդրադառնալու են բյուջե 2017-ի քննարկումներում:

Հանդիպմանը քննարկվել են նաև դեռևս լուծում պահանջող մի շարք հարցեր:

Նույն օրը ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ և Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովները համատեղ նիստ են անցկացրել Արցախի խորհրդարանում։ Նիստի ընթացում պատգամավորները քննարկել են երկու հանձնաժողովների հետագա անելիքները և ուրվագծել մի շարք ուղղություններ, ինչպես նաև ամփոփվել են նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների այցի արդյունքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *