Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. 05.11.2016

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն հայտնի է դարձել, որ մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլուն (Cəbili Rahim Elbrus oğlu): 

Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլու:

Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլու:

Համաձայն ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV կայքի ֆեյսբուքյան էջի՝ զինծառայողը Ադրբեջանի Իսմայիլի շրջանի Ղուշենջե գյուղի բնակիչ էր, ծառայում էր Բաքու քաղաքին հարակից Սուրախան շրջանի Հովսան բնակավայրում:

Զինծառայողը ուղեղի արյան զեղում է ստացել և մի քանի օր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո մահացել է: Սակայն ընտանքիքի անդամները չեն հավատում այս վարկածին, պնդելով, որ զինծառայողին սպանել են:

Սոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ զինծառայողը ծնվել է 1997-ին, և նրա ծառայության ավարտին մնացել էր 2 ամիս: Օգտատերերը նույնպես գրում են, որ զինծառայողին սպանել են:

Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլու:

Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլու:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 146-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:

One response to “Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. 05.11.2016

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի Նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *