Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն հայտնի է դարձել, որ մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլուն (Cəbili Rahim Elbrus oğlu):
Համաձայն ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV կայքի ֆեյսբուքյան էջի՝ զինծառայողը Ադրբեջանի Իսմայիլի շրջանի Ղուշենջե գյուղի բնակիչ էր, ծառայում էր Բաքու քաղաքին հարակից Սուրախան շրջանի Հովսան բնակավայրում:
Զինծառայողը ուղեղի արյան զեղում է ստացել և մի քանի օր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո մահացել է: Սակայն ընտանքիքի անդամները չեն հավատում այս վարկածին, պնդելով, որ զինծառայողին սպանել են:
Սոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ զինծառայողը ծնվել է 1997-ին, և նրա ծառայության ավարտին մնացել էր 2 ամիս: Օգտատերերը նույնպես գրում են, որ զինծառայողին սպանել են:
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 146-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։
Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի Նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info