Գիշերային տեսանելիության սարքավորումներ արտադրող հայաստանյան Unicum ընկերության նշանոցները, հեռադիտակները և գիշերային տեսանելիության սարքերը ՀՀ ՊՆ հրամանով փորձարկումներ են անցնում։ Այս մասին ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք արտադրում են սարքավորումներ նաև արտահանման համար, սակայն այս պահին պայմանագրեր չունեն և առաջնահերթ փորձում են իրենց արտադրանքը մատակարարել հայկական զինված ուժերին:
Ընկերության ինֆորմացիոն գրքույկում նշված է, որ Unicum Arm մայր ընկերությունը 2014-ից ունի այդ սարքավորումների ներկրման և վաճառքի թույլտվություն, և հենց նույն թվականին ՀՀ ՊՆ-ի հետ կնքել է տարբեր օպտիկական սարքերի մատակարարման պայմանագրեր:
Արդեն 2015 թվականին Unicum Engineering դուստր ընկերությունը ստեղծել է սեփական օպտիկական սարքերը, որոնք էլ ներկայում փորձարկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info