Հումանիտար դադարով պայմանավորված՝ Ռուսաստանը ավիահարվածներ չի հասցնում Հալեպին

Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը վերջին 7 օրերի ընթացքում ավիահարվածներ չեն հասցրել Հալեպին: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է  ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկոն:

Հալեպում ավիահարվածների դադարեցման մասին Ռուսաստանը հայատարարել էր հոկտեմբերի 18-ին, ինչը պայմանավորված էր հոկտեմբերի 20-ին հաստատվելիք հումանիտար դադարով, որի ընթացքում խաղաղ բնակիչները և զինյալները պետք է լքեին քաղաքը։

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

Տարհանման համար գործարկվում էր հատուկ միջանցքներ. վեցը՝ խաղաղ բնակչության, ևս երկուսը՝ քաղաքի արևելյան մասում՝ զինյալների համար։

Չնայած հումանիտար դադարին` ահաբեկիչները  պարբերաբար խոչընդոտում էին մարդասիրական աշխատանքները, գնդակոծում  խաղաղ բնակիչների տարհանման համար նախատեսված միջանցքները, սպառնում բնակչությանը, որ նրանք չօգտվեն հումանիտար միջանցքներից և դուրս չգան քաղաքից։

Հումանիտար դադարը տևում է մինչև հոկտեմբերի 22-ը, սակայն ըստ  Կոնաշենկոյի`  քաղաքը լքող խաղաղ բնակչության համար շարունակում են  գործել 6 հումանիտար միջանցքները, ստեղծվել են նաև առաջին բուժօգնության և սննդի  տրամադրման կետեր:

Ավելի վաղ Հալեպի արևելյան շրջաններից, որ գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ, հումանիտար միջանցքներով 48 սիրիացի է դուրս բերվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *