Թուրքիայի ԱԱԽ-ն առաջարկում է երկարաձգել արտակարգ դրությունը երկրում

Սեպտեմբերի 28-ին Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է ազգային անվտանգության (ԱԱԽ) խորհրդի նիստի, որի ժամանակ ԱԱԽ-ն առաջարկել է երկարաձգել երկում հայտարարված արտակարգ դրությունը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ազգային անվտանգության խորհրդի նիստ Թուրքիայում:

Ազգային անվտանգության խորհրդի նիստ Թուրքիայում:

«Մեր երկրում ժողովրդավարության և քաղաքացիների ազատություններին ու իրավունքների պաշտպանությանը ուղղված միջոցառումների իրագործման համար ԱԱԽ խորհուրդ է տալիս երկարաձգել արտակարգ դրությունը երկրում»,-ասվում է ԱԱԽ հայտարարությունում:

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Էրդողանը անդրադառնալով արտակարգ դրության երկարաձգման հարցին հայտարարել է՝ ակնհայտ է, որ 3 ամիս ժամկետով արտակարգ դրությունը բավարար չէ:

Մինչ այս Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, հուլիսի 21-ին անցկացվել էր ԱԱԽ արտահերթ նիստ, որի ընթացքում խորհուրդը երկրի կառավարությանը խորհուրդ էր տվել արտակարգ դրություն հայտարարել: ԱԱԽ նիստին հաջորդել էր նախագահի գլխավորությամբ նախարարների խորհրդի նիստը, որի որոշումով էլ երկրում հուլիսի 21-ից 3 ամիս ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն: Այս ժամկետը վերջանում է հոկտեմբերի 21-ին, ինչի հետ կապված էլ հիմա քննարկվում է ժամկետի երկարացման հարցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: Սակայն այնուհետև ձերբակալված բարձրաստիճան զինվորականների թիվն աճել է: Ձերբակալվածների մեջ մեծ թիվ են կազմում գնդապետները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *