ԱՄՆ-ն մոտ 600 լրացուցիչ զորք է տեղակայելու Իրաքում

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար մոտ 600 լրացուցիչ զորք է տեղակայելու Իրաքում: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Պենտանգոնի կայքում:

Քարտերը հայտնել է, որ ԱՄՆ և Իրաքի կառավարությունները համաձայնության են եկել, որ լրացուցիչ զորքերի տեղակայումը կարագացնի Մոսուլի ազատագրման գործողությունը:

Ըստ Քարտերի՝ ԱՄՆ նախագահը լիազորել է լրացուցիչ զորքեր տեղակայելու առաջարկը՝ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի աջակցությամբ և հավանությամբ:

ԱՄՆ զորքերը գործելու են Իրաքի կառավարության հետ խիստ համագործակցության պայմաններում, տրամադրելու են աջակցության թիքունքային ապահովման  գործում, վերապատրաստելու և մարզելու են Իրաքի անվտանգության ուժերին և քրդական Փեշմերգեի մարտիկներն  Մոսուլի ազատագրման գործողության համար:

ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆ Դևիսը հայտնել է, որ առաջիկա շաբաթներում նոր զորքերի տեղակայումով Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի թիվը կհասնի 5,262-ի: Նա նաև հայտնել է, որ ամերիկյան զորքերը տեղակայվելու են 2 ավիաբազաներում, որոնցից մեկը Բաղդադի հյուսիսում տեղակայված Ալ-Ասադ ավիաբազան է, մյուսը՝ Ալ-Քայարահ քաղաքի մոտակայքում գտնվող Քայարահ ավիաբազան:

Հիշեցնենք, որ Իրաքի անվտանգության ուժերը սեպտեմբերի 20-ից Իրաքի վարչապետի հրամանով սկսել են Շիրքաթ քաղաքի ազատագրման գործողությունը, ինչին ավիահարվածներով աջակցում է նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան: Նշենք, որ Շիրքաթ քաղաքը գտնվում է Տիգրիս գետի ափին՝ Մոսուլից 100 կմ հարավ, և հանդիսանում է Իրաքի բանակի համար Մոսուլի ազատագրման համար անհրաժեշտ մատակարարման կետ:

One response to “ԱՄՆ-ն մոտ 600 լրացուցիչ զորք է տեղակայելու Իրաքում

  1. Pingback: ՆԱՏՕ-ն Իրաքում ցամաքային գործողությունների չի մասնակցի. Ստոլտենբերգ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *