Իսրայելում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տարհանման վարժանքներ են անում

Իսրայելի զինվորականները սեպտեմբերի 13-ին մեկնարկել են սահմանամերձ շրջանների բնակիչների զանգվածային տարհանման թեմայով զորավարժությունը, որը հիմնված է 2006 թվականի Լիբանանի հետ պատերազմից քաղած դասերի վրա: Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը:

Իսրայելը «Սահմանաբնակ քաղաքացիների մասսայական տարհանում» զորավարժություն է անցկացնում

Իսրայելը «Սահմանաբնակ քաղաքացիների մասսայական տարհանում» թեմայով զորավարժություն է անցկացնում

Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ, բժիշկ Էյալ Ֆորմանը հայտնել է, որ զորավարժության սցենարի (մտահղացման) համաձայն՝ Հեզբոլահի զորքերն անցել են սահմանը և գրավել բնակավայր: Եվ Իսրայելի զինված ուժերը տարհանում են սահմանամերձ բնակչությանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆորմանը նշել է, որ սեպտեմբերի 13-ին մեկնարկած զորավարժության հիմքում ընկած չեն հստակ սպառնալիքներ կամ հետախուզական տվյալներ, այն հիմնված է 2006 թվականի Լիբանանի հետ պատերազմից քաղած դասերի վրա, երբ քաղաքացիները իրենք էին տեղափոխվում ավելի ապահով շրջաններ՝ համապատասխան աջակցություն չստանալով կառավարությունից:

Բժշկի խոսքով՝ հիմա զորավարժությունը ավելի քան ակտուալ է, քանի որ Հեզբոլահը պարբերաբար սպառնում է Իսրայելին, մասնավորապես սպառնում է վերցնել Լիբանանին սահմանակից Գալիլեա շրջանը:

Նշենք, որ 2006-ի լիբանանյան պատերազմը ռազմական բախում է Իսրայելի և «Հեզբոլահ» շիա խմբավորման միջև: Մարտական գործողությունները տևել են 1 ամիս՝ 2006-ի հուլիսից մինչև օգոստոս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *