Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հրետանային բազան. SANA

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները 2 ավիահարված են հասցրել Սիրիայի Ղունայտռա նահանգում տեղակայված հրետանային բազային: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:

Իսրայելի ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման վայրերն ըստ սիրիական կողմի

Իսրայելի ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման վայրերն ըստ սիրիական կողմի

Գործակալության ռազմական աղբյուրը հայտնել է, որ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է 1 թնդանոթ, վնասվել ևս մեկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13֊ին Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռը գրոհել  է Սիրիայի բանակի Ղունայտռա շրջանում տեղակայված  դիրքերը, և պատասխան կրակի արդյունքում կորցրել Իսրայելի ՌՕՈւ մեկ ինքնաթիռ և մեկ անօդաչու թռչող սարք։ Սակայն Իսրայելի պաշտպանության բանակը հերքել էր ինքնաթիռի խոցվելու մասին լուրը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, SANA գործակալությունը հայտնել էր, որ Ղունայտռայում  Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների միջև մարտերի ընթացքում Իսրայելը հարվածներ էր հասցրել սիրիական բանակի դիրքերին և օգնել ահաբեկչական խմբավորումներին՝ մասնավորապես «Ջեբհաթ ալ֊Նուսրային»:

One response to “Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հրետանային բազան. SANA

  1. Pingback: Սիրիայի սահմանին Իսրայելը առաջին անգամ հակահրթիռային Iron Dome համակարգ է կիրառել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *