Գնդապետ Գրիգորի Խաչատուրովը ներկայացվել է 3-րդ բանակային կորպուսի հրամկազմին

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

Գնդապետ Գրիգորի Խաչատուրովը՝ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի դրոշով

Գնդապետ Գրիգորի Խաչատուրովը՝ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի դրոշով

Զորամիավորման հրամանատարական կազմի և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Խաչատուրովը վստահեցրել է, որ կորպուսի հրամանատարական կազմը շարունակելու է նույն եռանդով և նվիրումով ծառայել ի շահ ազգային բանակի:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ զորամիավորման նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել զորամիավորման անձնակազմին և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար:

Շեշտվել է, որ անցած տարիներին զգալիորեն ամրապնդվել է զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության իրականացման, շտաբերի օպերատիվ և մարտական պատրաստության մակարդակը:

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել զորամիավորման հրամանատարական կազմի և ենթակա ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և համոզմունք է հայտնել, որ զորամիավորման ստորաբաժանումները միասնական ուժերով կշարունակեն ամբողջությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *