Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումը առաջխաղացման փորձ է արել․ ՊԲ-ն կանխել է

Հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, Արցախի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:

Բացի այդ, նախորդ օրերի համեմատ զգալիորեն աճել է նաև կրակոցների թիվը։ Գիշերվա ընթացքում թշնամին հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց։ Մինչդեռ նախորդ երկու օրերին կրակոցները եղել են 200 և 250 հատ։

One response to “Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումը առաջխաղացման փորձ է արել․ ՊԲ-ն կանխել է

  1. Pingback: Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյնտենանտ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *