Ռուսաստանի հարավում անցկացվել է թռիչքային զորավարժություն

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում բանակի ռազմաօդային ուժերի ավիացիոն գնդի և հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ համատեղ  սկսվել է  թռիչքային-մարտավարական զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

Սու-25ՍՄ գրոհիչներ

Սու-25ՍՄ գրոհիչներ

Զորավարժությանը մասնակցում է շուրջ 180 զինծառայող, ներգրավված են 20 միավոր Սու-25 և ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա:

Զորավարժության ընթացքում օդային ուժերը հարվածներ են հասցնելու պայմանական անօրինական զինված խմբավորումներին և ոչնչացնելու են նրա մարտավարական ավիացիայի օբյեկտները պայմանական թշնամու օդանավակայանում:

Ընդհանուր առմամբ մարտավարական զորավարժության ընթացքում օդաչուները կիրականացնեն 30 թռիչք, կկրակեն 90 չկառավարվող հրթիռ:

Զորավարժության փուլերից մեկում օդաչուները պետք է վերատեղակայվեն պահեստային օդանավակայանում:

Դրա համար ստորաբաժանումները կատարել են բարդ առաջադրանքներ՝ կայուն ռադիոկապ ապահովելու, ռադիոտեղորոշման կայաններով թռիչքներին հետևելու, ինչպես նաև թռիչքուղու նախապատրաստման, ինքնաթիռների վերալիցքավորման, ավիատեխնիկայի քողարկման և վերգետնյա սպասարկման առաջադրանքներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից  Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանում սկսվել են ուղղաթիռների ավիացիոն զորավարժություններ, իսկ հուլիսի 9-ին զորավաժություն է անցկացվել Ստավրոպոլի երկրամասում և Հյուսիսային Օսիայում:

Հոդվածի հեղինակ Զեմֆիրա Եգանյան

2 responses to “Ռուսաստանի հարավում անցկացվել է թռիչքային զորավարժություն

  1. Pingback: Ռուսաստանի հարավում անցկացվել է ՀՕՊ զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: Կասպից ծովի հյուսիսում կանցկացվի ՌԴ ԶՈւ ՀՕՊ զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *