Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի ինքնություն

Ապրիլի 4-ին Ադրբեջանի Յարդըմլը շրջանի Օնուբա գյուղում հուղարկավորվել է ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Միրզաև Նյուրեդդին Էթիմադ օղլուն (Nürəddin Etimad oğlu Mirzəyev): Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Միրզաև Նյուրեդդին Էթիմադ օղլու (Nürəddin Etimad oğlu Mirzəyev)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Միրզաև Նյուրեդդին Էթիմադ օղլու (Nürəddin Etimad oğlu Mirzəyev)

Այսօր՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել է, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 21 սպանվածի ինքնություն, ևս 3-ինը պարզվում է: Նոր սպանվածների մասին տեղեկությունները առանձին կհրապարակենք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *