Պաշտպանության բանակը ներկայացրել է թշնամու կորուստները

Արցախում շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողների դիակները

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողների դիակները

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:

Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ:

Առավել խոշոր բախումներ են մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ԲՄ-21 «Գրադ» կայան, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը:

Այս ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները 12:30-ի սահմաններում խոցել են թշնամական 1 ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:

Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը, լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

Ստորև ՊԲ տրամադրած տեսանյութն ու լուսանկարները.

PB3 PB2 PB9 PB8 PB7 PB6 PB5 PB402.04.16_902.04.16_10

One response to “Պաշտպանության բանակը ներկայացրել է թշնամու կորուստները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *