Ադրբեջանի ԶՈւ հրետակոծումից Արցախում երեխա է զոհվել

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի գրառման համաձայն՝ օպերատիվ տեղեկություններով մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *