Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան կզարգացնեն հարվածային ԱԹՍ-ների սեփական ծրագիրը

Ֆրանսիան և Գերմանիան Իտալիայի հետ համատեղ պատրաստվում են  զարգացնել սեփական հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի ծրագիրը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մարտի 31-ին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Եվրոպայի համար կարևոր է ռազմարդյունաբերության, ինչպես նաև սեփական արդադրանքի իմիջի օգտագործման անկախությունը: Այս մասին հայտնում է ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը:

Ամերիկյան MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ

Ամերիկյան MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ

Եվրոպական անօդաչու սարքերի նախագիծը զարգացվելու է 2020-2025 թթ.:

Նշենք, որ ԱՄՆ-ի՝ հակաահաբեկչական պայքարում անօդաչու թռչող սարքերով մահացու հարվածներ հասցնելը բողոքի ալիք էր առաջացրել Գերմանիայում, սակայն Անգելա Մերկելը նշել է՝ ինքը վստահ է, որ անօդաչու թռչող սարքերի զարգացման ծրագիրը հավանության կարժանանա Գերմանիայում, եթե երկրի խորհրդարանը հասատատի այն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *