ՆԱՏՕ-ն Ռուսաստանին ՀՀՊ համակարգն իր դեմ չուղղել երաշխիքներ է տրամադրել

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն իսկ երաշխիքներ է տրամադրել Ռուսաստանին, որ Եվրոպա ՀՀՊ-ն չի ուղղվի այդ պետության դեմ:

«Մենք Ռուսաստանին արդեն մի շարք տեղեկություններ ենք տրամադրել, որոնք ցույց են տալիս, որ մեր ՀՀՊ համակարգ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Մոսկվան դրա համար բավականաչափ երաշխիքներ է ստացել: Մենք տեխնիկական փորձագետների խորհրդակցություն ենք կազմակերպել, որտեղ ներկայացրել ենք համակարգի կառուցվածքն ու ցույց ենք տվել, որ այն սպառնալիք չէ: Մենք մեկ անգամ ևս պատրաստ ենք սատարել 10-15 տարի առաջ Ռուսատանի և Դաշինքի ընդունած «միմյանց չվնասելու» պայմանավորվածությունը»,- հայտարարել է Ռասմուսսենը՝ հավելելով, որ միմյանց չվնասելու լավագույն երաշխիք կարող է լինել հակահրթիռային պաշտպանության համակտեց կենտրոնի հիմնումը:

Աղբյուր՝ НАТО уже предоставила России гарантии о ненаправленности своей ПРО

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *