Սիրիայի ապստամբներն առաջին անգամ գեներալ են սպանել

«ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հայտնում է , որ հունիսի 5-ին Սիրիայի  ապստամբները տարբեր քաղաքներում միանգամից  մահափորձեր են կատարել բարձրաստիճան զինվորականների վրա։ Դամասկոսում ավտոմեքենայի պայթյունից  զոհվել է  «Պաղեստինի ազատագրման բանակի» բրիգադային գեներալ Անվար ալ Սաքքան իր դստեր և վարորդի հետ միասին, իսկ  երկրի արևելյան շրջանում՝ Դեր Զոր քաղաքում սպանվել են ևս երկու բարձրաստիճան սպա՝  գնդապետ Ահմադ Հաթթաբին և փոխգնդապետ Իզզեդդին Սվեյդանը։

Երեք բարձրաստիճան զինվորականները սպանվել են, երբ ապստամբները հայտարարեցին, որ  այլևս չեն հետևելու հրադադարի ռեժիմին խախտման և անցնում են բացահայտ հակամարտության։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *