Ամերիկյան զորքերը Հորդանանի՞ց կներխուժեն Սիրիա

Հորդանանը հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե իր տարածքում կարող է մշտական ամերիկյան ռազմաբազա տեղակայվել, որը հավանաբար կօգտագործվի հարևան Սիրիա ներխուժելու համար:

«Ամմանի և ՆԱՏՕ-ի կապերն ամուր են, բայց դրանք չեն նշանակում, թե Հորդանանը համաձայն կլինի իր տարածքում ԱՄՆ ռազմաբազա ունենալ»,- գրում է «Ալ-Գհադ» թերթը՝ մեջբերելով հորդանանյան բարձրաստիճան պաշտոնյայի արձագանքը:

Մայիսի 20-ին ամերիկյան «Վաշինգթոն փոստը» գրել էր, որ ԱՄՆ-ն մի քանի գործընկերների հետ ռազմական ծրագրեր է մշակում՝ Սիրիայում իրավիճակի սրման համար: Ծրագրերը դիտարկում են իրավիճակի սրման բոլոր տարբերակները, մինչև անգամ՝ գրոհայինների կողմից այդ երկրի քիմիական զենքի գրավումը: Հղում կատարելով իր տեղեկատվական աղբյուրներին՝ ամերիկյան պարբերականը նշել էր, որ նման ռազմական գործողություններն առնվազն 7 երկիր կընդգրկեն: Դրանք են՝ Իսրայելը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, չի բացառվել ռազմական գործողություններում նաև Մեծ Բրիտանիայի մասնակցությունը:

Աղբյուր՝ Иордания опровергла сообщения о планах размещения на ее территории военных баз США

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *