Հադրութում զինծառայողներ են մկրտվել

Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցում մկրտվել են։ Պատարագին մասնակցել են ոչ միայն դեռևս չմկրտված զինծառայողները, այլ նաև նրանց ծառայակիցները, ինչպես նաև սպաներ։

Մկրտություն

Մկրտություն

Պատարագին մասնակցած զինծառայողները ճաշակել են օրհնված պտուղները և պատրաստվել են մասնակցելու իրենց ընկերների մկրտության արարողությանը:

Թվով 7 զինծառայողներ կնքահայրերի առաջնորդությամբ, որոնց իրենք էին ընտրել, մկրտվել են, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *