ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տվել F-16 Fighting Falcon երկտեղանի կործանիչների B ու D մոդիֆիկացիաների շահագործող երկրներին ինքնաթիռների հանգամանալից ստուգումներ անցկացնել։
Ինչպես հաղորդում է Defense News ռազմական կայքը, ներկայումս ամերիկյան ռազմաօդային ուժերը F-16B կործանիչներ չեն կիրառում, սակայն այս ինքնաթիռներն օգտագործվում են Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, Բելգիայի, Նիդեռլանդների, Դանիայի ու Նորվեգիայի օդուժում։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք այս երկրները կկասեցնեն նշված կործանիչների թռիչքները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը կասեցրել են իրենց ունեցած 157 միավոր F-16D Fighting Falcon կործանիչներից 82-ի թռիչքները օդաչուի խցիկներում հայտնաբերված ճաքերի պատճառով։ Ճաքերը հայտնաբերվել են թռիչքից հետո ծրագրային ստուգումների ժամանակ ինքնաթիռներից մեկում։ Դրանից հետո ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարությունը որոշում է կայացրել ստուգել F-16D Fighting Falcon-ների ողջ պարկը։ Հատուկ տեսչական զննումների արդյունքում թռիչք կատարելուն ենթակա են որակվել ընդամենը 75 միավոր F-16D Fighting Falcon։ Անսարքություններ ունեցող կործանիչներն ուսումնասիրելու են ԱՄՆ ՌՕՈւ մասնագետները և ինքնաթիռն արտադրող Lockheed Martin ընկերության ինժեներները։
Ամերիկյան F-16 Fighting Falcon-ները չորրորդ սերնդի բազմանպատակային կործանիչներ են։ Համեմատաբար էժան գնի շնորհիվ (14-18,8 մլն ԱՄՆ դոլար) դրանք առկա են ավելի քան 20 երկրի զինված ուժերի սպառազինության մեջ։ F-16C (մեկ օդաչու) ու F-16D (երկու օդաչու) տարբերակները նախագծվել են 1984-ին։
Կործանիչի սեփական զանգվածը 8.5 տոննա է, իսկ առավելագույն թռիչքային զանգվածը՝ 19.2 տոննա։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը շուրջ 550 կմ է։ Զինված է 20 մմ թնդանոթով, ինչպես նաև ունի 17 կախման կետեր, որոնց վրա կարող են տարբեր տեսակի ռումբեր ու հրթիռներ կախվել՝ ընդհանուր 7.7 տոննա զանգվածով։
2014-ի հունվարին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրաժարվում են ֆինանսավորել F-16C/D կործանիչների արդիականացումը, որը նախատեսված էր CAPES (Combat Avionics Programmed Extension Suite) ծրագրով։ Իրենց որոշումը բացատրում են ֆինանսների անբավարարությամբ։ Արդիականացման այս ծրագրի փոխարեն ԱՄՆ ռազմաօդային ուժերը որոշել են նախատեսված գումարը ծախսել ավելի մեծ թվով կործանիչների համեմատաբար համեստ արդիականացման վրա, ինչի արդյունքում սարքերի ու կայանների տեղադրման փոխարեն