Արհեստագործական ավագ դպրոցում ընդունելություն է

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոցը հայտարարում է ընդունելություն ռազմագիտության խորացված ուսուցման 10-11-րդ դասարանում։ Դասարանը գործում է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։

Դասարանում սովորող տղաներն ու աղջիկները կնախապատրաստվեն ռազմական գործին, պարտադիր զինվորական ծառայությանը, ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայությանը, ռազմական բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստանալուն։ Իրենց ընտրությամբ կկարողանան արհեստավորի մասնագիտություն յուրացնել: Դասարանի ընտրությունը կատարվում է եռօրյա դաշտային ճամբարի արդյունքներով՝ 2014 թվականի օգոստոսի 20-25-ը:

Ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքի՝ ցանկացողները կարող են գրանցվել [email protected] հասցեով կամ այցելեն կրթահամալիրի Մեդիակենտրոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *