Հաստատվել են «Մարտական գործողությունների մասնակցի վկայականի», «Երկրապահ կամավորականի վկայականի» նկարագրերը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով օրերս հաստատվել են Մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը, հանձնաժողովին հասցեագրվող դիմումների ձևանմուշները, ինչպես նաև «Մարտական գործողությունների մասնակցի վկայականի», «Երկրապահ կամավորականի վկայականի» նկարագրերը:

Վերոնշյալը հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N438-Ն որոշման 3-րդ կետի և ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N778 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով։

Փաստաթղթերի ձևանմուշներին, ինչպես նաև Միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի լրացման կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի «Գրադարան» բաժնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *