Զաքիր Հասանովը մեկնում է Ղազախստան

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնելու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի՝ հուլիսի 4-ին կայանալիք հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին հայտնի էր դարձել՝ ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սույն թվականի սեպտեմբերին։

1991-ի դեկտեմբերի 8-ին Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ստորագրվեց համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) ստեղծման մասին:

1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրվեց Համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի Հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը:

2009-ի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամակցումն ԱՊՀ-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *