Նախկին զինծառայողը կտրել է ձեռքի երակներն Ադրբեջանի ՊՆ շենքի դիմաց

Օրերս Ադրբեջանի զինված ուժերի նախկին զինծառայող, 1972-ին ծնված, Բաքվի բնակիչ Ալի Մուհամեդ օղլու Ահմեդովը, կանգնելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց, կտրել է իր ձախ ձեռքի երակները։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով Սաբաիլի շրջանի ոստիկանության փոխանցած տվյալներին, նախկին զինծառայողի այս քայլի պատճառն այն է, որ վերջինս ընդունելություն է խնդրել ՊՆ-ում՝ ոտքի վրա ունեցած ուռուցքի հետևանքով ի հայտ եկած խնդիրներին լուծում ստանալու նպատակով, սակայն ՊՆ-ից մերժել են և չեն ընդունել։
Այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն։ Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *