Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողն ինքնասպան է եղել

Մարտի 22-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Զագաթալայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Քերիմով Ալիսահիբ Ալիբաքաթ օղլուն ինքնասպանություն է գործել։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական շրջանային Kanal S հեռուստաընկերության կայքը։
Համաձայն աղբյուրի՝ Զագաթալայի շրջանի կենտրոնական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է պարզել, որ զինծառայողի մահվան պատճառը մկնդեղի ընդունումն է։
Հայտնի է նաև, որ զինծառայողը ծնվել է 1992-ին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Նկատենք, որ սա 2014-ի մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի երրորդ կորուստն է, երկրորդ ոչ մարտականը։

One response to “Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողն ինքնասպան է եղել

  1. Pingback: Հայաստանի և Ադրբեջանի ռազմական կորուստները 2014-ի մարտին | ankakh.com

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *