ՊԲ-ում մարտական խնդիր իրականացնելիս վիրավորված սպայի վիճակը բավարար է

Մարտի 19-ին Մարտակերտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորված սպա Վարազդատ Զաքարյանի վիճակը բավարար է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Գարիկ Ազրյանը։

Ըստ բժշկի՝ սպան ամենօրյա բուժում է ստանում, և դժվար է այս պահին խոսել դուրսգրման ժամկետների մասին։

Նշենք, որ սպան հրազենային երկու վիրավորում ունի՝ զույգ ազդրերի ու սրունքի սահմաններում։ Վերքից գնդակը հանելու համար վիրահատական միջամտություն է կատարվել, որից հետո Զաքարյանին տեղափոխել են հիվանդասենյակ։

Հավելենք, որ մարտի 19-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում՝ մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1994 թվականին ծնված զինծառայող Արման Արտյուշայի Ղուկասյանը:

Բակո Սահակյանը նրան հետմահու պարգևատրել էր Մարտական ծառայություն մեդալով։

One response to “ՊԲ-ում մարտական խնդիր իրականացնելիս վիրավորված սպայի վիճակը բավարար է

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն սեփական գործելաոճը վերագրում է հայկական կողմին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *