Ռուսաստանում ներկայացվել է Տերմինատոր 2-ը

Նոր ԲՄՊՏ-72 կրակային աջակցման մարտական մեքենան ներկայացվել է RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում։ Տերմինատոր-2 անունով կնքված ռուսական «Ուրալվագոնզավոդի» արտադրության մեքենայի ներկայացմանըներկա է եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Տերմինատոր-2 տանկերի աջակցման մարտական մեքենան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Տերմինատոր-2 տանկերի աջակցման մարտական մեքենան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Ինչպես և մեքենայի նախորդ տարբերակը, նոր Տերմինատորը նախատեսված է մարտերի ժամանակ հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, յուրային զրահատեխնիկայի ու հետևակի աջակցման, տանկերի ու զրահատեխնիկայի համար վտանգ ներկայացնող օբյեկտների ոչնչացման համար։ Այն ունակ է մարտ վարել եղանակային տարբեր պայմաններում ու օրվա տարբեր ժամերի։

Մեքենայի վրա տեղադրված են կրակի ուղղորդման ու կառավարման սարքավորումներ։ Այն սպառազինված է մի շարք զինատեսակներով, այդ թվում կառավարվող հրթիռների արձակման կայաններով։ Մեքենայի անձնակազմը 3 մարդ է, նախկին տարբերակի 5-ի փոխարեն։ Մեքենան նախագծվել է Տ-72 խորհրդային տանկի հիմքի վրա։ Տերմինատորի արտադրության համար օգտագործվելու են հին Տ-72-ների շասսիները, ինչը ավելացնելու է նրանց «կյանքի տևողությունը»։

Ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացվել են նաև «Ուրալվագոնզավոդի» նախագծած ԴՏ30Պ1 զրահապատ փոխադրիչը, ՊՏՍ-4 լողացող զրահափոխադրիչն ու 152 մմ արդիականացված 2С19М2 Մստա-Ս ինքնագնաց հաուբիցը, որի արագաձգությունը հասցվել է րոպեում 10 կրակոցի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում անցկացվող RAE-2013 սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի միջազգային ցուցահանդեսը սկսվել է սեպտեմբերի 25-ին ու տևելու է 3 օր։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 400 ներկայացուցիչ 50 երկրներից։

One response to “Ռուսաստանում ներկայացվել է Տերմինատոր 2-ը

  1. Pingback: «Ռոսօբորոնէքսպորտն» առաջարկել է Ադրբեջանին արդիականացնել վերջինիս Տ-72 տանկերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *