ՌԴ-ում տեղական շարժական հոսպիտալներ կգնեն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջիկայում պատրաստվում է ձեռք բերել ռուսական արտադրության նոր շարժական հոսպիտալներ՝  ԱԻՆ «Ցենտրոսպաս» ջոկատի աէրոշարժական հոպիտալի հիմքի վրա։

Ռուսական «Իզվեստիա» թերթը, հղելով Գլխավոր ռազմաբժշկական վարչության սեփական աղբյուրներին, գրում է, որ ներկայումս նոր հոսպիտալների համար ներկայացվող պահանջների վերամշակման գործընթացն է ընթանում՝ կախված մարտական տարբեր գործողություններում դրանց կիրառումից։

Ըստ նույն աղբյուրի՝ ծրագրվում է գնել մոտ 4 այդպիսի հոսպիտալ՝ մեկական ամեն մի ռազմական օկրուգի համար։

Հիշեցնենք, որ սկբնական շրջանում որոշում էր կայացվել ձեռք բերել գերմանական Zeppelin ընկերության արտադրության հոսպիտալներ, սակայն հետագայում որոշվեց դիմել տեղական արտադրողներին։

Հավելենք, որ ներկայումս ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության բժշկական ջոկատներն օգտագործում են «ԿամԱԶ» մեքենայի հիմքի վրա ստեղծված և 250 հոգու համար նախատեսված շարժական հոսպիտալային համալիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *