Չինական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ

Տրանսպորտի և կապի նախարարը հուլիսի 12-ին ընդունել է «Ռասիա ՖԶԷ» (RASIA FZE) ներդրումային  ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն և չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Ջոզեֆ Բարկովսկին տեղեկացրել է, որ Poly Group-ը Չինաստանի ամենամեծ և ազդեցիկ պետական ընկերություններից է և հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ:

Photo (2)

Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով ՀՀ-ի արբանյակային ծրագրի իրականացման գործընթացի առկա վիճակը, նշել է, որ այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում.

«Մենք ունենք բավական առաջարկներ  խորհրդատվության, կառավարման առումներով:  Այսօր աշխատում ենք Ռուսաստանի հետ: Մենք ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,-հանդիպման ժամանակ նշել է Բեգլարյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *