Ազատամարտիկները սպասում են կառավարության պատասխանին

Այսօր` հունիսի 4-ին, մի շարք ազատամարտիկներ վերսկսել են իրենց նստացույցը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 30-ին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում էր ունեցել ազատամարտիկների հետ , ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին։

x100_4376

Ռազմինֆոյի հետ զրույցում նստացույցի կազմակերպիչներից Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ Օհանյանը իրենց ներկայացրած պահանջներով հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այժմ ազատամարտիկները սպասում են կառավարության պատասխանին։

Նրանց  համար առաջնային է կարգավիճակի վերաբերյալ օրենքի ընդունումը։ Ըստ նրանց՝ ազատամարտիկները սոցիալական խնդիրներ չպիտի ունենան։

x100_4382

Ստորև ներկայացնում ենք Ազատամարտիկների խորհրդի պահանջագիրը.

ՀՀ Պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանին
Ազատամարտիկների խորհրդի կողմից

Պահանջարկ-առաջարկ

1. Կամավոր ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենք։
2. Ազատամարտիկներին հատկացնել անժամկետ հավելյալ թոշակ սննդի զամբյուղի մինիմալ չափով։
3. Պատերազմում մասնակցած և վիրավորված ազատամարտիկների հաշմանդամության թոշակի 100% ավելացում։
4. Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին անվճար վիրահատության ու բժշկական օգնության, ուսման և կոմունալ վճարումների զեղչ։
5.Ազատամարտիկների և ընտանիքի անդամների կոմունալ վճարումների զեղչ, երեխաների ուսման զեղչ, անվճար բժշկական օգնություն նաև կյանքին սպառնացող հիվանդության դեպքում անվճար վիրահատություն, այլ դեպքերում վիրահատության 50% զեղչ (նաև հաշմանդամ ազատամարտիկներին)
6. Արցախյան պատերազմում մասնակցած ազատամարտիկները, ովքեր անցել են ժամկետային զինվորական ծառայություն և գտնվում են պահեստազորում, նշանակել արժանապատիվ թոշակ, որը կկազմի նշանակված թոշակի կրկնապատիկ չափը՝ 100%:

Ազատամարտիկների խորհուրդ՝

Հարությունյան Տիգրան
Մելիքբեկյան Կարեն
Թովմասյան Արտակ
Նիկողոսյան Ստեփան
Ավետիսյան Վոլոդյա

Ռազմինֆոյի այն հարցին, թե որոնք են նրանց հետագա քայլերը, Ազատամարտիկների խորհրդի անդամ, ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը նշեց. «Նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հարցին հստակ լուծումներ չեն տրվել»։

x100_4368

Այսօր Ազատամարտիկների խորհրդի նախաձեռնած նստացույցին միանում են նաև Արցախյան պատերազմին մասնակցած այլ ազատամարտիկներ։ Բացի այդ նրանց սատարում են մի շարք կուսակցական թևեր, հասարակ քաղաքացիներ, ուսանողներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *