Մերսինում Թուրքիայի ոստիկանության ավտոբուս են պայթեցրել

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մերսին նահանգում պայթեցրել են ոստիկանների տեղափոխող ավտոբուս․ նախնական տվյալներով՝ վիրավորվել է 18 անձ, այդ թվում՝ 17 ոստիկան։ Թուրքական կողմից հայտնում են, որ վիրավորների վիճակը կայուն է։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականի կայքը։

Թուրքիայում ոստիկանության ավտոբուս են պայթեցրել․ 17․10․2017

Թուրքիայում ոստիկանության ավտոբուս են պայթեցրել․ 17․10․2017

Ոստիկանական ավտոբուսը պայթեցվել է հեռակառավարվող ռումբի միջոցով։ Առայժմ չի նշվում, թե այս գործողությունն ինչ խմբավորում է իրականացրել։

Նախկինում նման ակտեր հիմնականում իրականացրել են «Իսլամական պետությունը», «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK), քրդական այլ կառույցներ։

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության բարձագույն խորհուրդը նույն օրը տարածման և հրապարակման արգելք է սահմանել։ Սա նշանակում է, որ միջադեպից տեղեկություն կարելի է տրամադրել միայն պետական մարմինների հետ կոորդինացմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *