Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Հոկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Աղդամ շրջանի զորամասերից մեկում սպանվել է զինված ուժերի զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուն (Saleh Valeh oğlu İsayev): Նախնական տվյալներով՝ սպանել է ծառայակիցը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:

Ադրբեջանի բանակի զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուն (Saleh Valeh oğlu İsayev)

Ադրբեջանի բանակի զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուն (Saleh Valeh oğlu İsayev)

Զինծառայողը հուղարկավորվել է հոկտեմբերի 8-ին Լենքորանում: Ըստ զինծառայողի հարազատների՝ նրանց միջադեպի մասին մանրամասն տեղեկություն չեն հաղորդել:

Meydan TV-ի փոխանցմամբ՝ Լենքորան քաղաքի գործադիր իշխանությունները հաստատել են զինծառայողի սպանության մասին տեղեկությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել զինծառայողի կորստի մասին:

Իսաև Սալեհ Վալեհ օղլուն ծնվել է 1998-ի օգոստոսի 12-ին Լենքորանում: Ըստ սոցցանցերի տեղեկությունների՝ բանակ էր զորակոչվել 2017-ի ապրիլին:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 49 մահացած զինծառայողի անուն, ևս զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *