Հետախուզում ներխուժումից առաջ. Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Սիրիայի Իդլիբ նահանգ

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինված ուժերը հետախուզական գործողություններ է սկսել Սիրիայի Իդլիբ նահանգի տարածքում: Թուրքական զինուժը պատրաստվում է ցամաքային ստորաբաժանումներ ուղարկել սիրիական նահանգի տարածք:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

CNN Turk. Թուրքիան սիրիայի սահմանին կուտակած զինտեխնիկան պահում է պատրաստ վիճակում

CNN Turk. Թուրքիան սիրիայի սահմանին կուտակած զինտեխնիկան պահում է պատրաստ վիճակում

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունում նշվում է, որ թուրքական զինուժը Իդլիբում գործողություններ է իրականացնում Աստանայի բանակցություներում Իրանի և Ռուսաստանի հետ ձեռքբերված համաձայնության շրջանակներում:

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան դեռևս ցամաքային ուժեր չի մտցրել Իդլիբ, սակայն պատրաստվում է գնալ այդ քայլին: Ըստ էրդողանի՝ Իդլիբում «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումն արդեն իսկ տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ է սկսել:

Թուրքիայի ղեկավարը նաև հայտնել էր, որ Իդլիբում «անվտանգությունն ապահովելու համար», ռազմական գործողությունների կներգրավվի նաև Ռուսաստանը: Ռուսաստանյան կողմը կներգրավի ավիացիա, իսկ Թուրքիան՝ ցամաքային ուժեր:

Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «ոչ բախումային» գոտի է սահմանվել. որպես երաշխավորներ՝ Թուրքիան կհսկի նահանգի տարածքում, իսկ Ռուսաստանը՝ նահանգի սահմաններին հրադադարի պահպանումը: Ներկայում ռազմական գործողություններ են տարվում հիմնականում «Ալ-Նուսրայի» ճակատ ահաբեկչական խմբավորման դեմ: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

CNN հեռուստաընկերության թուրքական ծառայությունն իր հերթին հոկտեմբերի 9-ին հայտնել է, որ Թուրքիան Հաթայ նահանգում՝ Սիրիայի հետ սահմանին, զորքերը պահում է պատրաստ վիճակում: Ստորաբաժանումները համալրվել են նոր զրահատեխնիկայով:

Թուրքիայի ԶՈւ հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումները արդեն ներխուժել են Սիրիայի Իդլիբ նահանգի տարածք:

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *