ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Կողմերը քննարկել են Արցախյան հակամարտության կարգավորմանը, ներկա իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը հաջողությամբ կշարունակվեն:

ՀՀ նախագահը նաև նշել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ջանքերն այդ նպատակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին ընդունել էին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *