Վրաստան է այցելել Գերմանիայի պաշտպանության նախարարը

Հոկտեմբերի 5-ին մեկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Այցի շրջանակներում նա հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային: Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Գերմանիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպում

Գերմանիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպում

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքը:

Այս շրջանակներում Վրաստանի և Գերմանիայի զինված ուժերը համագործակցում են: Նախքան Աֆղանստան մեկնելը վրաստանցի զինվորականները պատրաստություն են անցնում Գերմանիայում:

Այցի ընթացքում Գերմանիայի պաշտպանության նախարարը նախատեսում է այցելել նաև Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների ամրապնդպան դպրոց, որը կառուցվել է Գերմանիայի աջակցությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *